Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Սևանի ափերին կստեղծվեն անվճար հանգստյան լողափեր

Սևանի ափերին կստեղծվեն անվճար հանգստյան լողափեր

Սերժ Սարգսյանն այսօր Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցեցին նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցության ժամանակ նախագահը հանձնարարել է Սևանա լճի ափերին ստեղծել անվճար հանգստյան լողափեր։

Այս մասին խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ «Նախագահը հանձնարարական է տվել ստեղծել անվճար հանգստյան գոտիներ։ Այսինքն՝ մենք հատկապես լճափի կենտրոնական մասերում կազմակերպելու ենք հասարակական լողափեր, որոնք ազգաբնակչության համար կլինեն անվճար։ Մենք այդ աշխատանքներին ձեռնամուխ ենք լինելու, որ ազգաբնակչությունն այցելի և անվճար հանգստանա»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ նախագահը նաև հանձնարարել է 2011թ. նախատեսված 400 հազար մանրաձկան փոխարեն Սևանա լիճ թողնել մեկ մլն ձուկ։ Հարությունյանի հավաստմամբ՝ իրենք հսկողության տակ են վերցրել ոչ միայն լճի մաքրման աշխատանքները, այլև ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը և լճի հետ կապված այլ խնդիրները։

Աղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ